Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է նոր մենթալիտետով քաղաքական առաջնորդների անհրաժեշտության մասին, ովքեր ընդունակ են երկխոսություն վարել հանուն աշխարհի բարօրության՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Դիմելով երիտասարդներին՝ Պապը կոչ է արել «վերջնականապես վերացնել պատերազմները մոլորակից եւ մարդկության պատմությունից»։ Նրա խոսքերով՝ պետք է համակողմանիորեն աջակցել տարբեր հանրությունների, սերունդների եւ մշակույթների, ինչպես նաեւ զինված հակամարտության մեջ գտնվող կողմերի ներկայացուցիչների երկխոսությանը, «քանի որ միայն երկխոսության ժամանակ է ծագում վստահությունը»։

«Ծիծեռնակները՝ աշխարհի ամրոց» ասոցիացիայի անդամները դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում կներկայացնեն իրենց Խաղաղության կոչը՝ նվիրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70 ամյակին։