Եգիպտացի դերասանուհի Ռանիա Յուսեֆին 4 ժամ հարցաքննել են բաց հագուստի պատճառով, որը նա կրում էր Կահիրեի կինոփառատոնի փակման արարողությանը, նրան մեղադրելով անպարկեշտության մեջ։

Այս միջոցառմանը Ռանիան կրել է երկար սեւ հագուստ, որը ներքեւից թափանցիկ է եղել։ Չնայած կնոջը հարցաքննելուց հետո բաց են թողել, բայց նրան դատավարություն է սպասվում։