Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ստեղծել են Elowan ռոբոտին, որը կառավարում են բույսերը։ Օրգանիզմը էլեկտրական ազդակներ է փոխանցում սարքավորմանը՝ ընտրելով նրա շարժման ուղղությունը։ Սա բույսերի եւ մեխանիզմների սիմբիոզի առաջին հաջող փորձարկումներից է, գրում է Hightech-ը։

Elowan-ը ռոբոտացված երկու անիվներով հարթակ է, որի վրա տեղադրված է բույսերով կճուճ։ Օրգանիզմը իր կենսագործունեության ընթացքում էլեկտրական ազդակներ է ստեղծում, իսկ մեխանիզմը կառավարում է դրանք եւ դարձնում հրահանգներ։