Երեւանում ուժեղ մառախուղը չի խոչընդոտել մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը:

Օդանավակայանի կայքում նշված է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 10-ի դրությամբ բոլոր թռիչքներն ու վայրէջքներն իրականացվել են ըստ ժամանակացույցի: Հետաձգված, ուշացած կամ չեղարկված չվերթներ չկան: