Պետք է ուսումնասիրվեն նաեւ գազի ներքին գնագոյացման խնդիրները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ խոսելով «Գազպրոմ Արմենիա»–ի վնասով աշխատելու եւ գազի գնի հնարավորության մասին։

«Կարծում եմ, որ ներքին գնագոյացման ժամանակ կան խնդիրներ, տեղ կա նվազեցնելու»,–նշեց նա։

Դիտարկմանը, որ երբ վարչապետը վերջինս ներկայացնում էր, նշել էր, որ դեկտեմբերի 7-ին պետք է Ռուսաստան մեկնի եւ գազի գնի մասով հիմնավորումներ ներկայացվի, հասցրել են արդյոք ներկայացնել այդ հիմնավորումները, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց, որ տեղեկանքը բոլոր հիմնավորումներով ներկայացված է եւ խնդրեց սպասել բանբակցությունների ավարտին։

Եթե տարվա վերջ բանակցությունները չավարտվեն, նրա խոսքով, կունենանք այն գինը, որ ներկայումս կա։ «Երբ ասում են գազի սակագինը 30 տոկոսով կիջնի՝ առանց ներմուծման գինն իմանալու, դա ոչ պրոֆեսիոնալ։ Գազի գնիջեցումը կախված կլինի նրանից, թե որքան կլինի ներմուծման գինը»,–շեշտում է Բաղրամյանը։