Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Հայկ Քարամյանին մահացած են գտել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի Թանահատ վարչական շրջանի ղեկավար Արսեն Օհանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Սիսիանում 4 պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ էին մնացել: 3-ին գտել էին նորմալ վիճակում, բայց մեկին գտնել չէր հաջողվում: