Վրաստանն իր արժեքները պաշտպանելու համար Արեւմուտքի մեծ աջակցության կարիքն ունի: Այս ամսին Financial Times-ի սյունակում գրում է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի առաջին կին նխագահը գրում է, որ իր ընտրությունը երկրի համար մեծ քայլ էր դեպի առաջ, սակայն  առաջընթացն ինքնին մեծ դժվարությամբ է ձեռք բերվել:

«1991 թվականի ապրիլին Վրաստանը Կովկասի առաջին երկիրն էր, որը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակեց եւ հիմա կլինի Կովկասի առաջին պետությունը, որը կղեկավարի կին նախագահը», — գրում է նա:

Անգամ խորհրդային կառավարման օրոք Վրաստանը հույսի փարոս էր ժողովրդավարական ազատությունների համար: Բացի այդ, Զուրաբիշվիլին իր հաղթանակը դիտարկում է որպես Արումուտքի եւ Եվրոպայի հաղթանակ:

Վրաստանի նորընտիր նախագահը նաեւ ընդգծում է, որ երկիրը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մտերիմ ռազմական դաշնակիցն է:

«Սակայն Ռուսաստանը դեռեւս ագրեսիվորեն օկուպացնում է մեր պետության մեկ հինգերորդ մասը, ինչպես դա եղել է 2008 թվականից: Դիվանագիտության միջոցով մեզ անհրաժեշտ կլինի ուժեղ արեւմտյան աջակցությունը մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», - գրում է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, հասարակությունը, որը ձգտում էր ժողովրդավարական եւ արեւմտյան մոդելի առաջադեմ հասարակության,  այժմ պետք  է պայքարի այդ արժեքների համար:

Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 17-ից կստանձնի Վրաստանի նախագահի պաշտոնը: