Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները համաձայնեցրել են գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման ծրագրերը: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համաձայնեցվել են  են գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման մասշտաբային ծրագրերը», - նշեց նա:

Խոսելով նեղ կազմով նիստի արդյունքների մասին՝ նա հավելեց, որ խոսքը տիեզերքի ուսումնասիրման մասին էր.

«Ի դեպ, սեղաններին պատվիրակությունների ղեկավարների առջեւ Միջազգային տիեզերակայան այցելած ԵՏՄ երկրների դրոշներով պաննոներ են եւ «Պրոգրես» նավի նկարները, որը նրանց տիեզերք է հասցրել, - ասել է Պուտինը,- առաջին անգամ պատմության մեջ 5 ազգային դրոշները միասին երկրին հարակից ուղեծրում յուրահատուկ, մոտ մեկ տարի տեւած ճանապարհորդություն են իրականացրել: Դրանք ռուսական կողմից հուշանվերներ են»: