MasterСard եւ Microsoft կորպորացիաները հայտնել են թվային նույնականացման ոլորտում ռազմավարական համագործակցության մեկնարկի եւ անձի նույնականացման ունիվերսալ նոր միջոցի ստեղծման մասին, հայտնում է CNEWS-ը։   

Նրանք աշխատում են թվային ID-ի ուղղությամբ, որն, ըստ էության, էլեկտրանային անձնագիր կլինի, որում նշված կլինի ոչ միան անունը, ազգանունը, հայրանուն, ծննդյան տեղն ու տարեթիվը, այլ նաեւ այլ անձնական տվյալներ, այդ թվում՝ բոլոր ծառայություններում մուտքանուններն ու գաղտնաբառերը, գրում է Packtpub.com-ը։

Թվային ID-երը կներառեն նաեւ անձը հաստատող փաստաթղթերը, վարորդական իրավունքի էլեկտրոնային կրկնօրինակը, արտասահման մեկնելու համար նախատեսված անձնագիրը  եւ այլ կարեւոր փաստաթղթեր։