Գերմանական Opel ավտոկոնցեռնը շեշտը դնում է էլեկտրոմոբիլների վրա։ «Մենք ազատվում ենք ածխաթթու գազի արտանետումներից»,-հայտարարել է կենցեռնի ղեկավար Միխայել Լոլեշլերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է dpa-ն

Մասնավորապես, 2019 թվականին նախատեսվում է թողարկել Corsa կոմպակտ ավտոմեքենայի էլեկտրոնային տարբերակը, որը Լոշելերի խոսքով, կդառնա իրական ժողովրդական էլեկտրոմոբիլ և էլեկտորնային տրանսպորտը լայն շրջանակի համար հասանելի կդարձնի։

2019-2020 թվականներին նախատեսվում է թողարկել SUV Grandland X մոդելի հիբրիդային տարբերակն ու SUV Mokka ու Vivaro էլեկտորնային տարբերակները։ 2024 թվականին Opel-ը մտադիր է թողարկել իր բոլոր մոդելների էլեկտորնային տարբերակները։