YouTube տեսահոսթինգն ամփոփել է անցնող տարվա արդյունքները՝ հրապարակելով «YouTube Rewind» շարքի հոլովակը: Դրանում հավաքված են հանրահայտ մեմերը, անհատներ եւ հոլովակներ, որոնք անցնող 2018 թվականին օգտատերերի կողմից առանձնահատուկ են քննարկվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոլովակում հիշատակվում են, մասնավորապես, հարավկորեական K-pop երաժշտական ժանրը, հանրահայտ խոհարարական բլոգները, Kiki-չելենջ ֆլեշմոբերը, տիեզերք արձակված Tesla-ի ավտոմեքենան, ֆուտբոլը եւ ֆեմինիզմը:

Հոլովակն արդեն ունեցել է ավելի քան 13 մլն դիտում եւ մոտ 600 հազար լայք է ստացել: Դիզլայքերի թիվը հասնում է միլիոնի: