Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության են ենթարկել դատապարտյալ Դ. Ն.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացուհի Լ. Պ.-ին, որի արդյունքում վերջինիս հեշտոցից հայտնաբերել են 2,84 գրամ, բաց շագանակագույն, փոշենման զանգվածով փաթեթ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: