ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ նշանակել պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթին, հայտնում  է Bloomberg-ը՝ հղում անելով միանգամից երեք իրազեկ աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ առաջնորդը Նաուերթին ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի թեկնածության համար է դիտարկում: Սպիտակ տանը նա ընկալվում է որպես Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության պաշտպան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ այս պաշտոնը թափուր էր դարձել, երբ այդ պաշտոնից հեռանալու մասին  հայտնել էր ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ իր որոշումը բացատրելով որոշակի դադար վերցնելու ցանկությամբ: Նա նաեւ նշել էր, որ պատրաստվում է ապագայում աշխատել Թրամփի թիմում:

Երբ Թրամփը նոր մշտական ներկայացուցիչ կնշանակի, Սենատը պետք է հաստատի նրա թեկնածությունը: