Ես պատրաստ եմ աջակցել Երեւանում հանրային տրանսպորտի խնդրի լուծմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Աբովյանի եկեղեցում հոգեհանգստի կարգից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։  

Նրա խոսքով՝ իրենք ունեն ծրագիր, որի իրականացումը կլուծի Երեւանում տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը։ «Մենք առաջարկում ենք ավելացնել ավտոբուսների քանակը՝ տրամադրելով դրանք արտոնյալ պայմաններով։ Սա թույլ կտա լուծել մայրաքաղաքում տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը։ Բացի այդ,  քաղաքի բյոջեն կավելանա 100 մլն դոլարով, այն դեպքում, երբ ուղեւորավարձը կմնա նույնը»,–ասաց Ծառուկյանը։