Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստանի հրավերին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, որ հնարավոր է Գագիկ Ծառուկյանը Լուկաշենկոյի հետ իր անձնական կապերն օգտագործելով փորձի թուլացնել երկու երկրների միջեւ լարվածությունը, որն առաջացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի  ընտրության հարցի շուրջ։

«Ես ասեմ, թող մեր հայրենակիցներն էլ իմանան, որ նոյեմբերի 24–ին եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչի հետ եւ  նա այսօր սպասում է հրավեր, որ գա Հայաստան, որ իր խոսքն ասի, իր մոտեցումը Հայաստանին եւ հայ ժողովրդին»,– ասաց նա։