ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Կորդ» եւ «ՆՍՎ» զինատեսակների լուսանկարները:

«Ծանոթացեք, ինքը Կորդն է։ Մեծ ոտքերովը՝ իր ավագ եղբայրը ՆՍՎ-ն։ Զինվորները շատ են սիրում այս հզորությունը։ Դրանով անգամ հնարավոր է քանդել հակառակորդի այ այսպիսի շինություններ։

Կրակող զինվորն ասում էր. «Ոնց որ աշխարհի տիրակալ զգաս քեզ»»,-կից գրել է Արծրուն Հովհաննիսյանը։