Կառավարության արտագնա նիստով Գյումրիում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մոտեցած քաղաքացիները բողոքում էին ցածր աշխատավարձերից, ապրելու ծանր պայմաններից, խնդրում գործարաններ բացել, աշխատատեղեր ստեղծել։

Երիտասարդներից մեկը բողոքում էր, որ ստանում է ընդամենը 55 հազար դրամ աշխատավարձ, որով չի կարողանում ընտանիքը պահել. «23  տարեկան եմ, սանմաքրման աշխատանքների համար 55 հազար եմ ստանում, որ ընտանիք պահեմ, խնդրում եմ աշխատավարձս 10 հազարով բարձրացնենք»,–նշեց նա։

Քաղաքացիները խնդրում էին նաեւ գործարաններ բացել. «Էս երկու շենքը սարքեք կարի գործարան, շենքը կանգնած է»,–բղավում էր քաղաքացիներից մեկը։

«Մենք են ընտրել ձեզ, հույս ունենք կլուծեք»,–նշում էին Գյումրիի բնակիչները։

Նրանք նաեւ բողոքում էին Գյումրու քաղաքապետից. «Մենք քաղաքապետ չունենք»,–պնդում էր հավաքվածներից մեկը։

Վարչապետի պաշտոնակատարը քաղաքացիներին լսելուց հետո խնդրեց դիմել Շիրակի մարզպետին։