Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով NTV-ին:

Ավելի վաղ թուրքական դատախազությունը Կառլովի  սպանության գործը քննության համար փոխանցել էր դատարանին, մեղադրանքներ են ներկայացվել 28 կասկածյալների, ներառյալ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ  հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Կառլովի սպանությունը սադրանք է թուրք-ռուսական հարաբերությունները վնասելու համար:

Գյուլենից բացի, մեղադրական եզրակացությունում նշված են նաեւ Շերիֆ Ալի Թեքելանի, Էմրուլլահ Ուսլուի, Շահին Սոգյուտի, Հայրեդդին Այդինբաշի, Մուստաֆա Տիմուր Օզքանի եւ ուրիշների անունները: ՌԴ դեսպանի սպանության մեջ կասկածվողները մեղադրվում են սահմանադրական կարգը խախտելու մեջ, ահաբեկչական կազմակերպությունում ներգրավվածության եւ ահաբեկչության նպատակով սպանություն ծրագրելու մեջ: