Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ գործարանի բացման կամ մեկնարկի առիթով եմ, որոնք ունեն նույն առանձնահատկությունը. դրանք բացվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների ներդրմամբ: Այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում նոր գործարանի բացմանն ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ առաջին փուլով սկսում են  աշխատակիցների  վերապատրաստման գործընթացը, որպեսզի անցնեն ամբողջական աշխատանքի։

«Սա 100 տոկոսվ համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին, երբ մարդիկ կապ չունեն կառավարության հետ, իրենք իրենց վրա վերցնում են պատասխանատվություն եւ անում են իրենց քայլը։ Այդ անելիս պահանջատեր են կառավարությունից, որ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի զարգացման համար։

Շնորհակալություն նրանց,  ովքեր արձագանքում են մեր կոչին՝հարստացեք եւ հարստացրեք»,–եզրափակեց Փաշինյանը։