Չնայած գործառնապես փիքափները ավելի մոտ են բեռնատարներին, քան մարդատարներին, սրանք եւս սիրում են արագությամբ մրցակցել: Թեկուզ կտրուկ շրջադարձներին մանեւրայնությամբ զիջում են առավել աերոդինամիկ հեչբեքերին, բայց ուղիղ հատվածներում փիքափի հզորությունը կարող է վճռորոշ դեր ունենալ, փոխանցում է RG-ն: 

Ամենաարագընթաց փիքափը պարզելու համար Carwow պորտալը մեկ դրեգ-մեկնարկում է հավաքել (1/4 մղոն, այսինքն 402 մետր տարածք) գնորդների շրջանում հայտնի մոդելների հրաշալի հնգյակին՝ Mercedes-Benz X-Class, Ford Ranger, Mitsubishi L200, Volkswagen Amarok եւ Toyota Hilux: Ընդամեն 3 մրցարշավ են անցկացրել՝ սովորական մեկնարկ տեղից արագացմամբ, «ընթացքից» մեկնարկ ժամում 50 մղոն (80 կմ/ժամ) արագությամբ եւ արգելակում ժամում 70 մղոն (113 կմ/ժամ) արագությամբ:

Արդյունքը փոքր-ինչ կանխատեսելի էր: Առաջին մրցելույթում մոտակա մրցակցից 2 վայրկյանի տարբերությամբ հաղթել է Amarok-ը՝ 3,0-լիտրանոց V6-ով: ցուցադրած 16,5 վայրյան արդյունքը զարմանալի չէր, մնացյալ մասնակիցներն ունեին 2,2-2,4-լիտրանոց շարժիչներ:

Մրցարշավի երկրորդ մեկնարկը եւս նա է հաղթել: Նաեւ երրորդը: Եվ սա այն դեպքում, երբ քաշով ավելի թեթեւ մեքենաներ կային: Ինչպես կանցներ մրցարշավը, եթե Amarok-ն ավելի փոքր ծավալով շարժիչ ունենար, միայն կարող ենք գուշակել, իսկ մեզ մնում է տեսանյութը հրապարակել եւ կրկին վայելել մրցարշավը: