Հակահեղափոխությունն անզիջում ու կատաղի պայքար է հայտարարել  ազատություն նվաճած ժողովրդի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության առաջնորդ Լեւոն Շիրինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հատուկ հայտարարություն

Ընտրարշավի եզրափակիչ փուլում ընդգծված առանձնանում են եւ որպես խորքային պետություն(deep state) կազմակերպվում են 3-րդ Հանրապետության ճահիճի ուժերը, նույն ինքը հակահեղափոխությունը, որը անզիջում եւ կատաղի քաղաքական պայքար է հայտարարել ազատություն նվաճած ժողովրդի եւ հեղափոխության ծնունդ կազմակերպությունների դեմ` սեւացնելով այն հեղափոխության կերտած իդեալները, որը սույն թվականի մայիսի 2-ին համամոլորակային ընդգրկումով մերժեց եսասիրական ու կորպորատիվ շահերից կառչած բռնապետության եւ նրա կերտիչներին։

Որպես խոսափող հանդես է գալիս աթարբեկյանների եւ ավիսների օրգանական ժառանգորդ, նեոբոլշեւիկ Դավիթ Շահնազարյանը։

Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությաունը՝ որպես օրինական ծնունդը հեղափոխության եւ նրա նպատակների իրականացման առաջամարտիկներից մեկը, ցույց տալով Հայաստանի պետականության դեմ ծառացած ահավոր վտանգը, Հայաստանի գիտակից քաղաքացուն կոչ է անում իր քվեով մեկընդմիշտ պատմության ավգյան ախոռներ ուղարկել քրեաօլիգարխիկ համակարգի արթուն պահապաններին։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ նրա նախորդ ու ներկա մանկլավիկները տեղ չունեն Նոր Հայաստանի բարձրագույն իշխանության, այն է ՀՀ Ազգային ժողովի կազմում։

Հեղափոխության երթը եւ ժողովրդավարության հաթանակը Հայաստանում եւ համայն հայության գիտակցության մեջ անկասելի է։

Քանզի նոյյան առասպելական ճերմակ աղավնին բարեբեր լուրը ավետել է, իսկ ագռավը հանգրվանել է իրեն հատկացված տեղում»: