ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական–տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է դատավոր Աիդա Դավթյանին։

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում:

Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր իր եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում: