Երեւանում, դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել են 36-ամյա Եվգենիա Շ.-ի վարած Toyota մակնիշի 35 DC 589 համարանիշի եւ 63-ամյա Գագիկ Գ.-ի վարած Toyota մակնիշի 99 RԼ 101 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով էլ Գագիկ Գ-ի Toyota-ն առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երեւանի բնակիչ՝ 36-ամյա Նազենի Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 34 RM 511 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետեւանքով վարորդներից Գագիկ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, ով ավտոմեքենայում չի եղել։