Իտալացիների կողմից Սպիտակում տեղադրված վագոն–տնակում է շարունակում ապրել Գագիկ Մխիթարյանը՝ կնոջ եւ երեք երեխաների հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմում է երկրաշարժի օրվա, իր կորուստների, ապրելու պայմանների մասին։

Գագիկ Մխիթարյանը շեշտում է՝ վագոն–տնակները առավելագույնը 2 տարվա համար էին տրամադրված, սակայն արդեն 30 տարի է ապրում են այդտեղ, բողոքում է՝ երկարաշարժի էպիկենտրոնը Սպիտակն էր, սակայն այսօր Սպիտակի մասին կարծես թե չեն հիշում. «Սպիտակը ոնց որ մոռացված առանձին տեղ դարձած լինի, սաղ մտածում են Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակին հիշող չկա»։

Երկրաշարժի հետեւանքով Գագիկ Մխիթարյանը մորը, կնոջն ու դստերն է կորցրել, առանց արցունքների չի կարողանում հիշել դեկտեմբերի 7-ը։

Երկարաշարժից մի քանի տարի անց կրկին ամուսնացել է, ապրում է կնոջ ու երեք երեխաների հետ, բնակարան ստանալու հույսը չեն կորցնում։