Չինական Huawei ընկերությունը ֆինանսական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Լյան Հուային այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Մեն Վանչժոուն ԱՄՆ–ի դիմումով ձերբակալվել է Կանադայի տարածքում, հայտնում է Financial Times–ը։

Լյան Հուան Huawei–ում սկսել է աշխատել 1995 թվականին եւ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ ֆինանսական տնօրենի պաշտոնը։

Huawei ընկերության ֆինանսական տնօրենն ու տնօրենների խորհրդի փոխտնօրենը ԱՄՆ–ի դիմումով Կանադայի տարածքում ձերբակալվել են Իրանի դեմ ամերիկյան առեւտրային պատժամիջոցների խախտման մեղադրանքով։