Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրոկերսուրների մաքսանենգության եւ սուտ մատնության 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, ընտրական իրավունքի խախտման, փաստաթղթի հափշտակության, նույնականացման համարը կեղծելու ու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: