Սլովենացի հանգետները Խորվաթիայի հետ սահմանին՝ Բելա Կրաինա շրջանում, հին գերեզմանների հետազոտության ժամանակ հին ոսկե մետաղադրամ են գտել, որը սկզբում մ.թ.ա. III դարի են թվագրել, գրում է RG-ն:

Փորձագետ Փիթեր Քոսի խոսքով, որին մեջբերում է STA-ն, գտնված մետաղադրամը յուրահատուկ է: Այն Ալեքսանդր Մեծի մետաղադրամի կելտական կրկնագիրն է, որի վրա դրվագված են Նիկա եւ Աթենաս աստվածուհիները:

«Ոսկե մետաղադրամը շատ հազվագյուտ գտածո է Սլովենիայի համար, - ասում է Գիտությունների եւ արվեստի ակադեմիայից հնէաբան Լյուսիա Գրչաչեկը: Որքանով ես գիտեմ, սա Սլովենիայի տարածքում գտնված ընդամենը երրորդ ոսկե մետաղդրամն է: Այն, ընդ որում, ամենահինն է»:

Արտեֆակտը գտնվել է 15 գերեզմաններից մեկում:

Որոշ գերեզմաններում կերամիկա եւ մետաղյա զենք են գտել, որոնք մ.թ.ա. III դարի են թվագրվում: