IDBank-ի հովանավորությամբ Հայաստանի ԻԹՖ Թայեքվոնդոյի ազգային հավաքականը Բելառուսի Մինսկ քաղաքում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը մասնակցել է ԱՊՀ բաց գավաթ - ԻԹՖ Թայեքվոնդոյի աշխարհի գավաթի առաջնությանը։

Արդյունքում ունենք 1 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։  Վետերանների մրցաշարում հաղթող է ճանաչվել Արսեն Սիմոնյանը։ Արծաթ են նվաճել Հենրիկ Սիմոնյանը, Կառլեն Սիմոնյանը եւ Հարություն Տեր-Պետրոսյանը։ Բրոնզե մեդալակիր են դարձել Համլետ Ալոյանը, Գոռ Հարությունյանը, Ալեքսանդր Նազարյանը եւ Ուկրաինայում մեր թիմին միացած Դանիիլ Կիմը։

«IDBank-ի շնորհիվ է, որ Հայաստանի թայեքվոնդոյի ազգային հավաքականն ամբողջ կազմով մասնակցեց ԱՊՀ բաց գավաթի առաջնությանը։ Սա շատ կարեւոր մրցաշար էր մեզ համար, որից պատվով դուրս եկանք։ Նման փոքր պատվիրակությամբ ունենք 8 մեդալ»,- նշել է Ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանը։

IDBank-ի անակնկալներն այդքանով չեն սահմանափակվել։ Այսօր ԻԹՖ Ազգային հավաքականը հյուրընկալվել էր IDBank-ում։ Վետերանների մրցաշարի ոսկե մեդալակիրն ու երեխաները նվերներ ու դրամական պարգեւ ստացան Բանկի կողմից։

IDBank-ը շարունակում է ակտիվորեն աջակցել Հայաստանում սպորտի եւ մշակույթի զարգացմանը։ Բանկը՝ իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում մեծ տեղ է հատկացնում կրթությանն ու սպորտին։ «Ուրախ ենք, որ IDBank-ն իր լուման է ներդրել Հայաստանն արտերկրում հերթական անգամ պատվով ներկայացնելու գործում։ Հուսով ենք, որ IDBank-ի աջակցությունը կնպաստի հավաքականի հետագա զարգացմանը եւ հիմք կհանդիսանա նորանոր հաջողությունների համար»,- նշել է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։