ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կազմել է 484.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.29 դրամ (աճել  է 1.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 618.85 դրամ (աճել է 0.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 224.22 դրամ, ոսկի՝  19,374.82 դրամ, պլատին՝ 12,287.12  դրամ: