Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից։

Գլխավոր քարտուղարները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Հուշամատյանում։

Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը նշել է. «Անչափ ցնցված եմ։ Մենք պետք է լավ հիշենք մեր պատմությունը եւ ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգություններն ապագայում այլեւս չկրկնվեն»։