Մեքսիկայի արեւմուտքում տեղական թմրակարտելը ցուցանակներ է կախել, որոնցում հերքում է Գվադալախարայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակման մեջ ներգրավածությունը, փոխանցում է AP-ն։

Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել է ցուցանակների լուսանկարները, որում նշում է․ «Մեր կարտելը ամբողջությամբ հեռու է այն ամենից, ինչ տեղի է ունեցել ԱՄՆ հյուպատոսությունում», իսկ ցուցանակները մակագրված էին․ «Հալիսկո նոր սերնդի կարտել»

ՀԴԲ-ն 20 000 դոլարի չափով պարգեւատրում է խոստանում հարձակման մասին տեղեկություն հայտնողին։ Նշենք, որ անհայտ անձը երկու նռնակ է նետել ԱՄՆ հյուպատոսության տարածք, շենքում այդ պահին ոչ ոք չի եղել։