ՄԱԿ անդամ 127 երկիր կամ աշխարհում գոյություն ունեցող բոլոր պետությունների 66 տոկոսը իրենց օրենսդրությունում մշակում են փոփոխություններ, որոնք կապված են մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակումների հետ, հայտնում է HighTech-ը։  

Այժմ 27 երկիր արդեն պատրաստվում է հատուկ հարկ սահմանել պլաստիկ փաթեթների արտադրության համար, 30 պետություն պարտավորեցրել է ռիթեյլերներին պլաստիկ փաթեթները միայն որոշակի գումարի դիմաց վաճառել, եւս 27-ը ամբողջությամբ կամ մասամբ արգելել են իրենց տարածքում մեկանգամյա օգտագործման պլաստիկը։

Պլաստիկի նկատմամբ մեկ այլ մոտեցում է դրա վերամշակումը։ Հիմնականում ԵՄ երկրները եւ Խաղաղ օվկիանոսի կղզիները սպառողներին վճարում են պլաստիկ ապրանքների, շշերի վերադարձի համար, ապա ուղարկում են վերամշակման կենտրոններ։