Nissan ընկերությունը ներկայացրել է GT-R50 սուպերքարի սերիական տարբերակը, որը ճապոնական արտադրողը մշակել է Italdesign նորաձեւության տան հետ համագործակցությամբ։ Մեքենան կարժենա 990 000 եվրո, բացառիկ կուպեի պատվերներն արդեն ընդունվում են, փոխանցում է Motorժը։

Nissan GT-R50 մեքենան առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա ամռանը, որը ստեղծվել էր GT-R մոդելի  ու Italdesign-ի 50-ամյակի առթիվ, սակայն հանրությանը այնքան էր այն դուր եկել, որ արտադրողը որոշել է թողարկել եւս 50 այսպիսի մեքենա։