Իտալական ակումբում ռեփ համերգին  հրմփշտոցի պատճառով 6 մարդ մահացել է եւ մոտ 120-ը վիրավորվել: Նշվում է, որ միջադեպի պատճառը սրահում անհայտ նյութի տարածումն էր, որն էլ առաջացրել էր խուճապը, գրում  է RT-ն՝ վկայակոչելով Repubblica-ին:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել իտալական Անկոնա քաղաքից ոչ հեռու:

Ըստ հրատարակության ակումբում Sfera Ebbasta ռեփերի համերգն էր:

Lenta.ru գործակալության տվյալներով, որը վկայաոչում է Corrierre dela Serra-ին, դեպքի արդյունքում 120 մարդ վիրավորվել է: Նրանցից 10-ը ծանր վիճակում են: