Ամերիկացի նեոնացիստ Ջեյմս Ալեքս Ֆիլդսը 2017 թվականին Շարլոթսվիլում անկարգությունների ժամանակ մեղավոր է ճանաչվել կնոջ սպանության մեջ, հաղորդում է AFP-ն:

Հիշեցնեք, որ 2017-ին ԱՄՆ-ի Շարլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ազգայնականների ակցիաներ էին տեղի ունեցել, որոնք վերածվել էին անկարգությունների:

Բացի առաջին աստիճանի սպանության մեղադրանքից Ֆիլդսը նաեւ մեղադրվում է առողջությանը վնաս պատճառելու մեջ, ինչպես նաեւ հանցագործության վայրից փախուստի դիմելու համար:

2017 թվականի օգոստոսի 12-ին Վիրջինիա նահանգի համալսարանական քաղաքում տեղի ունեցած խոշոր անկարգությունների արդյունքում մահացել էր 32-ամյա Հիզեր Հեյերը, տասնյակ մարդիկ վիարվորվել էին: Անկարգությունները արմատական աջակողմյա շարժման ակտիվության աճի խորհրդանիշ էին դարձել նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո: