Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ցուցադրել է իր սպառազինության մեջ գտնվող «Իսկանդեր» եւ «Սկադ» համակարգերը

Facebook-ի իր էջում ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի  ղեկավար Սամվել Ասատրյանը հայտնել է, որ ռեպորտաժը պատրաստվել է «Զինուժի» կողմից: «Ներկայացնում ենք ամենահզոր հրթիռային համակարգերը, որոնք կան Հայաստանի սպառազինությունում: Այս համակարգերն ի վիճակի են արձակման վայրից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող օբյեկտները եւ տարածքները մինչեւ մի քանի մետր ճշգրտությամբ մոխրացնել», - նշվում է հաղորդագրությունում: