Նոր Զելանդիայի ոստիկանությունը, որը զբաղվում է անհետացած 22-ամյա բրիտանուհու որոնումներով նրա սպանության վարկածն է ներկայացրել, գրում է Reuters-ը:

Նշվում է, որ տվյալ գործով հարցաքննվել է 26-ամյա մի տղամարդ:

Գրեյս Միլանը, որը համալսարանն ավարտելուց հետո շուրջերկրյա ճանապարհորդություն էր սկսել, մեկ շաբաթ առաջ անհետացել է:

Նա Նոր Զելանդիա էր ժամանել նոյեմբերի 20-ին եւ վերջին անգամ նրան տեսել են դեկտեմբերի 1-ին կենտրոնական Օքլենդում:

«Հետաքննոթյունների արդյուքնում մենք եկել ենք եզրակացության, որ Գրեյսն այլեւս ողջ չէ եւ սպանության հետաքննություն է իրականացվում», -ասել է քրեական ոստիկանության տեսուչ Սքոթ Բիրդը:

Նա նշել է, որ տվյալ գործով հարցաքննվել է 26-ամյա մի տղամարդ, որին Գրեյսի հետ են տեսել: