Կայլ Շտուլցը եւ Էլի Ջոնսթոունը շփոթության մեջ էին հայտնվել  գիշերը 2 անց կեսին դռան հնչած զանգի ձայնից, գրում է UPI-ն:

Զույգը ստուգել է տեսախցիկների տեսագրությունները եւ պարզել, որ նրանց այցելել էր չափազանց քաղաքավարի որմզդեղնը:

Շտուլցն այսպես է մեկնաբանում կատարվածը. «Մենք մտածում էինք, որ երեխաները կամ դեռահասներն են Ամանորից առաջ զվարճանում: Պարզվեց, որ դա որմզդեղն է, ով եկել էր տան մոտ եւ պատահաբար սեղմել դռան զանգը»: