ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում ալիգատորը հարձակվել է տարեց տղամարդու վրա: Տղամարդուն օգնության է եկել կանադացի զբոսաշրջիկը, հաղորդում է WFLA-ն:

Սքոթ Փիրսոնը Ֆլորիդա էր եկել կնոջ հետ՝ ծնողներին այցելելու համար: Զբոսաքնի ժամանակ նրանք նկատել են 3 մետրանոց սողունին, որը բռնել է 85-ամյա Ջորջ Իլեի ոտքը:

«Դա սյուրռեալիստայկան էր, այլ կերպ չես ասի,-հիշում է կանադացին,-ինչպես կինոյում»:

Նա եւ մյուսները օգնության են շտապել տղամարդուն: Դրանից հետո ալիգատորը թողել է տղամարդուն եւ անհետացել:

Իլեին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը կայուն է: Փիրսոնը վերադարձել է Կանադա եւ ասել, որ Ֆլորիդա մեկնելուց հաջորդ անգամ ճանապարհի այլ կողմով կքայլի՝ լճակից հեռու, որտեղից դուրս էր եկել գիշատիչը: