Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին Գյումրի էր այցելել Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ հայազգի  Քրիստինայի հետ միասին:

Այս տարի եւս Ազնավուր հիմնադրամը գյումրեցի 8 անօթեւան ընտանիքների նվիրել էր բնակարան․ նվիրատվությունը նախաձեռնել է Նիկոլա Ազնավուրը, որ հիմնադրամի համահիմնադիրն է, իսկ կինը՝ գործադիր տնօրենը․ նրանք շարունակում են Շառլ Ազնավուրի բարեգործական ծրագրերը։

Նիկոլան ու Քրիստինան հյուրընկալվել են հիմնադրամի նվիրած բնակարաններում, ծանոթացել այնտեղ ապրող ընտանիքների հետ, որոնք միայ այդ օրն են իմացել, թե ովքեր են նվիրատուները։

Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ  է պատրաստել Ազնավուրի որդու այցի, նպատակների մասին: