«Դոմոդեդովո» օդանավակայանին մոտ Daewoo Nexia-ի եւ տրակտորի բախումից հետո  5 մարդ հոսպիատալացվել է, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՆԳՆ-ն:

«8:10-ին «Դոմոդեդովո»  օդանավակայանի մոտ՝ ավտոճանապարհին, բախվել են Daewoo Nexia-ն եւ տրակտորը, 5 մարդ հոսպիատալացվել է», - ասել են մամուլի ծառայությունում:

Գերատեսչությունը հաղորդել է, որ բոլոր 5 տուժածները գտնվել են Daewoo Nexia մեքենայում: Վթարի հանգամանքները պարզվում են: