Չինաստանում Սիչան տիեզերակայանից դեկտեմբերի 7-ից 8-ը Լուսնի հակառակ կողմի հետազոտության համար տիեզերական սարք են ուղարկել, գրում է Sina-ն:

Նշվում է, որ հրթիռը Լուսին պետք է հասցնի «Չանէ-4» կայանը, որը նախատեսված է ճառագայթման չափման եւ տեղանքի ուսումնասիրման համար:

Լուսնագնացը պետք է վայրէջք կատարի Էյտկեն մեծ խառնարանի վրա: