Ֆրանիսայում շաբաթ երկրում իրավիճակի սրման եւ հակակառավարական բողոքի ակցիաների նոր շրջապտույտի կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունների մտավախությունների պատճառով Փարիզի հայտնի թանգարաններն ու պատմական հուշարձանները փակվել են, հաղորդում է Associated Press-ը:

Բացի այդ այդ օրը ամբողջ Ֆրանսիայում տասնյակ հազարավոր ոստիկաններ պարեկային ծառայություն են իրականացնելու:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը զգուշացրել էր, որ շաբաթ «դեղին բաճկոնների» ակցիաներին մասնակցելու են արմատական եւ խռովարար խմբեր եւ երեք շաբաթ տեւող ցույցերից  ամենավտանգավորը կլինեն:

Շաբաթ փակված արվեստի հուշարձանների թվում են Էյֆելյան աշտակարը եւ Լուվրը, ինչպես նաեւ հարյուրավոր խանութներ եւ ձեռնարկություններ:

Ավելի վաղ վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր վառելիքի հարկերի աճի համար 6 ամսվա մորատորիում կիրառելու մասին:

Մորատորիումը մասնավորապես ազդելու է վառելքի գների վրա, բենզինի եւ դիզելային վառելիքի հարկերի համադրությանը:

2019-ի հունվարի 1-ից վառելքի հարկի փոփոխությունը երկրում «դեղին բաճկոնների» զանգվածային ակցիաների պատճառ է դարձել: