Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից»  նշագրմամբ հղում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Այդ հղմամբ կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։