Քվաջալեյն օղակակղզում (Մարշալյան կղզիներ) ձկնորսը 48 կգ սպիտակ փոշի է որսացել, որը հավանաբար կոկաին է, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Radio New Zealand-ին:

Պոլիէթելենի երկու շերտով փաթաթված նյութը փաթեթների մեջ է լցվել: Այն գնահատվում է 4 մլն դոլար: Գտնված փոշու քիմիական կազմի ճիշտ որոշման համար անհրաժեշտ է լաբորատոր փորձաքննություն կատարել:

2018 թվականի նոյեմբերի վերջին նույնպես օղակակղզու ափին սպիտակ փոշով փաթեթներ էին նետվել, որը փորձաքննության համաձայն կոկաին էր:

2004 թվականի մարտին Մարշալյան կղզիների ափամերձ գոտում հարյուր կիլոգրամներով կոկաին էր հայտնաբերվել: