ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատություններ հաղորդելու համար դեկտեմբերի 9-ին շուրջօրյա կգործի թեժ գիծ, այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով»,– գրել է նա: