Հնդկաստանի Քաշմիր նահանգում ավտոբուսն ընկել է ժայռոտ կիրճից, առնվազն 12 մարդ մահացել է, եւս 18-ը՝ վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը հասել է Հիմալայների խորքերը. վարորդը չի կարողացել հաղթահարել ճանապարհի վտանգավոր հատվածը եւ ավտոբուսը 60 մետր բարձրությունից ընկել է:

Իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ դեպքի արդյունքում ավտոբուսը մասերի է բաժանվել:

Վիրավորները հոսպիտալացվել են, 5 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: