Հայկական ծագումով ամերիկացի երգիչ եւ մանկական երգերի հեղինակ Րաֆֆի Չավուկյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենաթունդ քննադատներից է։

Fatherly կայքին վերջերս տված հարցազրույցում Րաֆֆին պատմել է, թե ինչու է Twitter-ում այդպես հաճախ քննադատում Թրամփին՝ հայտնում է the Hill-ը։

«Ես չեմ քաղաքականացնում իմ համերգները եւ նույնիսկ ինձ ակտիվիստ չեմ համարում, սակայն եթե դու ժողովրդավարության հանդեպ անտարբեր չես, եթե մտահոգ ես արդար ընտրությունների համար, ինչպե՞ս չմիջամտես այս օրերին»,- հայտարարել է նա։

70-ամյա Չավուկյանը ծնվել է Կահիրեում՝ հայկական ընտանիքում։ Երեխաների համար նրա երգերը 70-ականներին դարձել են մուլտիպլատինային։ Այժմ երգիչն ապրում է Կանադայում, սակայն ուշադիր հետեւում է ԱՄՆ-ի քաղաքական իրադարձություններին։