Փարիզի կենտրոնում շաբաթ շարունակվող  բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով, Ելիսեյան պալատի մոտ  հավաքվել են մոտ 1500 ցուցարարներ, ոստիկանության խուզարկություններից հետո, որի արդյունքում հայտնաբերվել է զենք,  մետաղյա գնդակներով բեյսբոլի մահակներ եւ մուրճեր, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են:

Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում մոտ 8000 ոստիկաններ են տեղակայվել անկարգությունների կանխարգելման համար, որոնց հետեւանքով անցյալ շաբաթ վնասվել էր Հաղթական կամարը, այրվել էին մեքենաներ: