Իտալիայի Անկոնա նահանգի իշխանությունները, որտեղ ակումբի համերգի ժամանակ հրմշտոցի հետեւանքով վեց մարդ մահացել էր, հայտարարել են Սուրբ Ծննդյան միջոցառումների չեղարկման մասին, հաղորդում է RT-ն`վկայակոչելով տեղական իշխանությունների Twitter-ին:

«Սուրբ Ծննդյան ծրագրով այսօր եւ վաղը նախատեսված իրադարձությունները չեղյալ են համարվել ի նշան սգի Կորինալդոյում մահացածներին եւ նրանց ընտանիքների աջակցության համար», - ասվում է տեքստում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկոնայի ակումբներից մեկի ռեպ համերգին միջադեպի զոհ  է դարձել 5 անչափահաս եւ մեկ կին, շատերը վիրավորվել են: